Logo
Print this page

Հանրապետության նախագահը պարգևատրել է Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի նախագծի հեղինակներին

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ, ընդունել է շինարարության ոլորտի մի խումբ գիտնականների և պատասխանատուների։

Նախագահը կարևորել է նրանց ունեցած նշանակալի ավանդը 2008-2012 թվականներին Ստեփանակերտի մշտական և բնականոն ջրամատակարարման համակարգի նախագծի մշակման ու դրա իրականացման գործում և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար հանձնել պետական բարձր պարգևներ։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը, գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։

 

 

Երկուշաբթի, 31 օգոստոսի 2020 թ.

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.