[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

                              Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

 2020 թ. սեպտեմբերի 2-ին` ժամը 15:00-ին, տեղի է ունենալու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված պաշտոնավարման 100 օրվան:

Ասուլիսին կարող եք հետևել նաև ուղիղ հեռարձակմամբ՝ Նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջով: Հարցերն առցանց ուղղելու հնարավորություն կլինի, իսկ ժամանակի սղության պատճառով չհնչեցված հարցերը կստանան գրավոր պատասխան:

Բաց կապուղով ուղիղ եթերի ազդանշան ստանալու համար կարող եք դիմել Արցախի հանրային հեռուստատեսություն՝ (374 47) 94 52 68 հեռախոսահամարով:

Հայտագրված լրագրողներին տեղեկացնում ենք, որ ասուլիսը տեղի է ունենալու Կառավարության ընդունելությունների տանը, որտեղ մեկնելու համար այդ նպատակով կհատկացվեն միկրոավտոբուսներ: Մեկնումը կլինի ժամը 14:00-ին, Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի բակից: Խնդրում ենք նախանշված ժամից չուշանալ:

 

 

 

 

 

 

 երեքշաբթի,1սեպտեմբերի 2020թ.