[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և հանդիպել բնակիչների հետ: Երկրի ղեկավարը նախ ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղուց Բերքաձոր տանող ճանապարհի՝ օրերս սկսված և ավարտման փուլում գտնվող ասֆալտապատման աշխատանքներին, ապա զրուցել բերքաձորցիների հետ համայնքում առկա խնդիրների մասին: Նախագահ Հարությունյանը համայնքի բնակիչներին շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա առթիվ և ընդգծել, որ բարձրացված բոլոր հարցերը հավուր պատշաճի կքննարկվեն, և ըստ առաջնահերթությունների կտրվեն համապատասխան լուծումները: Հանրապետության նախագահին ուղեկցում էր քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: