[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:
Քննարկվել են Արցախում ենթակառուցվածքների վերականգնմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, հատուկ ընդգծվել է Մարտունի քաղաքի և Արցախի մյուս բոլոր բնակավայրերի արագ ու պատշաճ էլեկտրամատակարարման ու կապի ապահովման, ինչպես նաև բնակարանաշինության ծրագրերի մեկնարկի անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են էլ ավելի ներդաշնակեցնել ու բազմապատկել համատեղ ջանքերը հետպատերազմյան ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի հաղթահարման ուղղությամբ