[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերով կառավարությունում նոր նշանակումներ են կատարվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Ըստ դրանցից մեկի՝ Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանը նշանակվել է նույն պաշտոնում՝ ազատվելով ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից:

Ստորագրված մեկ այլ հրամանագրով Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար՝ ազատվելով պետական նախարարի պաշտոնից:

 

 

երկուշաբթի, 4 հունվարի,2021թ.