[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆ-ՕՐԹՈՊԵԴ ՎՐԵԺ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր, ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ուղեկցությամբ, ընդունել եմ ամերիկահայ հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին, ում հետ քննարկում ենք ունեցել թե՛ վիրավորների պատշաճ վերականգնման, թե՛ առողջապահության համակարգի հետագա զարգացման հարցերի շուրջ:
Ես շնորհակալություն եմ հայտնել բժիշկ Մանուկյանին՝ արցախահայության հանդեպ ցուցաբերած հատուկ հոգածության և Արցախում իրականացրած մի շարք ծրագրերի համար՝ նրան պարգևատրելով Երախտագիտության մեդալով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը