[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԺ պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ և զինվորական պանթեոն

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում  ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ ՂազարյանիՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի ուղեկցությամբ  մայիսի 4-ին այցելել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և 1915թ․Հայոց մեծ եղեռնի զոհերի  հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ  հարգել ցեղասպանության զոհերի  հիշատակը։ Նույն օրը  պատվիրակության անդամներն այցելել են  նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն և  հարգանքի տուրք մատուցել արցախյան Առաջին (1991-1994թթ.), 2016թԱպրիլյան և 2020թ.  Աշնանային արյունոտ պատերազմներում հերոսացած հայորդիների  հիշատակին։