[ARM]     [RUS]     [ENG]

Ժիրայր Միրզոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Բորիսի Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝  իր դիմումի համաձայն։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` Ժիրայր Մելսիկի Միրզոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար։