[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱ­ՅԱ­ՑԱՎ ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐՏ ՀԱ­ՄԱՅՆ­ՔԻ Ա­ՎԱ­ԳԱ­ՆՈՒ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ՆԻՍ­ՏԸ

 

 

 

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 

Մա­յի­սի 11-ին Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի նիս­տե­րի դահ­լի­ճում տե­ղի է ու­նե­ցել ա­վա­գա­նու հեր­թա­կան նիս­տը՝ քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նի նա­խա­գա­հու­թյամբ։
Օ­րա­կար­գի 1-ին հար­ցը վե­րա­բե­րում էր 2021թ. հա­մայն­քա­յին բյու­ջեում փո­փո­խու­թյուն կա­տա­րե­լուն՝ 2020թ. բյու­ջեի՝ տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րի հա­մար նա­խա­տես­ված և պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով չծախս­ված գու­մա­րը փո­խան­ցել 2021թ. բյու­ջե՝ 44-օ­րյա պա­տե­րազ­մի հետևան­քով տու­ժած սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով բնա­կիչ­նե­րի կեն­ցա­ղա­յին խն­դիր­նե­րը թեթևաց­նե­լու նպա­տա­կով։ Ո­րո­շու­մը ըն­դուն­վեց միա­ձայն։ Հա­ջոր­դիվ հար­ցե­րը վե­րա­բե­րում էին ան­հա­տույց օգ­տա­գործ­ման ի­րա­վուն­քով ոչ բնա­կե­լի տա­րածք տրա­մադ­րել ՙՔա­ղա­քա­շի­նու­թյան փաս­տաթղ­թե­րի փոր­ձաքն­նու­թյուն՚ ՓԲԸ-ին, նվի­րատ­վու­թյան կար­գով օ­տա­րել հա­մայն­քի սե­փա­կա­նու­թյուն հան­դի­սա­ցող բնա­կա­րա­նը, փո­խադ­րա­մի­ջո­ցի գույ­քա­հար­կի ար­տո­նու­թյուն տալ 4 քա­ղա­քա­ցու՝ ղե­կա­վար­վե­լով ՙԳույ­քա­հար­կի մա­սին՚ օ­րեն­քի 15-րդ հոդ­վա­ծի 3-րդ մա­սով և ՙՀա­մայն­քի ա­վա­գա­նու կող­մից գույ­քա­հար­կի և հո­ղի հար­կի ար­տո­նու­թյուն­ներ սահ­մա­նե­լու կար­գը հաս­տա­տե­լու մա­սին՚ ԱՀ կա­ռա­վա­րու­թյան 2019թ. հա­մա­պա­տաս­խան ո­րոշ­մամբ։
Քա­ղա­քա­պետ Դ. Սարգ­սյա­նը ներ­կա­նե­րին տե­ղե­կաց­րեց, որ մայ­րա­քա­ղա­քում ա­ռա­ջի­կա եր­կու տար­վա հա­մար նա­խա­տես­ված են բնա­կա­րա­շի­նա­կան և առ­կա բնակ­ֆոն­դի բա­րե­լավ­ման մե­ծա­ծա­վալ ծրագ­րեր, ո­րոն­ցում ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­նա­լու նաև քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Նա տե­ղե­կաց­րեց նաև, որ վեր­ջերս Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րան այ­ցի ժա­մա­նակ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ո­րոշ­վել է գու­մար հատ­կաց­նել Ստե­փա­նա­կեր­տի վնաս­ված շեն­քե­րի բա­րե­կարգ­ման հա­մար։ Ստե­փա­նա­կեր­տի բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րին իր մաս­նակ­ցու­թյու­նը կու­նե­նա նաև ՙՀա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մը։ Կվե­րա­նո­րոգ­վեն նաև հան­րա­կա­ցա­րա­նա­յին շեն­քե­րը։ Պի­լո­տա­յին ծրագ­րով կվե­րա­նո­րոգ­վեն մե­կա­կան ման­կա­պար­տե­զի, դպ­րո­ցի և բազ­մաբ­նա­կա­րա­նա­յին շեն­քի ա­պաս­տա­րան­նե­րը՝ ա­պա­հո­վե­լով օ­դա­փո­խու­թյու­նը, լու­սա­վո­րու­թյու­նը, սան­հան­գույ­ցի խն­դի­րը։
Նշենք, որ օ­րա­կար­գա­յին մեկ հարց, ո­րը վե­րա­բե­րում էր հո­ղա­մա­սի հատ­կաց­ման, ա­վա­գա­նու ա­ռա­ջար­կով հան­վեց, որ­պես­զի այն նա­խաքն­նար­կու­մից հե­տո դր­վի հա­ջորդ նիս­տի քն­նարկ­մա­նը։