[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հնարապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ԼՂՀ Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի վետերանների միության նախագահ Սերգեյ Երեմի Բարսեղյանին

 

Հարգարժա΄ն Սերգեյ Երեմի

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում ենք Ձեզ 97-ամյա տարեդարձի կապակցությամբ:

Այսօր՝ 76 տարի անց, Դուք անանց հպարտությամբ  եք վերհիշում Մեծ հայրենականում արցախահայության ցուցաբերած հերոսություններն ու սխրագործությունները, որոնք արձագանք են գտել Ձեր հեղինակած «Արցախ-Ղարաբաղը Մեծ հայրենականում/1941-1945թթ/» գրքում:

Անուրանալի է Ձեր ազգօգուտ գործունեությունը:Այսօր էլ շարունակում եք ձեր հայրենանվեր ու եռանդուն աշխատանքը վետերանների միությունում՝ լինելով Ձեր գործի անմնացորդ նվիրյալը:

Մենք պարտական ենք Ձեզ՝ Ձեր մարտական և աշխատանքային սխրանքի համար:

Վերստին շնորհավորելով Ձեր ծննդյան տարեդարձը ՝ մաղթում ենք քաջառողջություն, անսպառ ուժ ու ավյուն, որպեսզի դեռ երկար տարիներ Ձեր փորձը, գիտելիքներն ու իմաստնությունը փոխանցեք երիտասարդ սերնդին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին