[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ նախագահն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Մայիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:

Հանդիպմանն Արթուր Թովմասյանն անդրադարձել է պատերազմական և ետպատերազմյան իրողություններին:Պատերազմի ծանր օրերին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը Արցախի կողքին էրԻ նշան երախտագիտության Արթուր Թովմասյանը Զավեն Խանջյանին է հանձնել Ազգային ժողովի շնորհակալագիրը:

Հայ Ավետարանչական ընկերակցությունը կշարունակի իր աջակցությունը Արցախին՝ հավաստիացրել է Զավեն ԽանջյանըԿազմակերպությունը նախատեսում է ներդրումներ՝ ուղղված մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը:

Հանդիպմանը ներկա էր Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: