[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակությանը:

Երախտագիտություն հայտնելով միության ազգանվեր գործունեության համար՝ երկրի ղեկավարն այդ համատեքստում ընդգծել է Արցախում իրականացված և ընթացքում գտնվող բազմաթիվ ծրագրերը: Նա մասնավորապես անդրադարձել է պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, առաջացած սոցիալ-տնտեսական ու հոգեբանական խնդիրներին,  և դրանց հաղթահարման ճանապարհին աշխարհասփյուռ հայության  կողմից ցուցաբերված և ակնկալվող ջանքերին:

Պերճ Սեդրակյանն իր խոսքում նշել է, որ չնայած 2020թ.-ի պատերազմի հետևանքները բացասական առումով մեծապես ազդել են սփյուռքահայության տրամադրությունների վրա, բայց Արցախում ապրող հայրենակիցներին նեցուկ կանգնելու և ստեղծված ծանր իրավիճակը միասնաբար հաղթահարելու գիտակցումն առկա է։ Եվ ՀԲԸՄ-ն  ևս պատրաստ է իր կարևոր ներդրումն ունենալու:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են օրախնդիր համարվող մի շարք ծրագրեր:

 

 

Շաբաթ,  5 հունիսի 2021 թ.