[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է հերթական նիստը

Հունիսի 11-ին ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն Արամ Հարությունյանի նախագահությամբ հրավիրել է հերթական նիստը:Հանձնաժողովի 5 անդամներից նիստին ներկա էին 3-ը:

Քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է՝ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին իրավունք տալ ստանալու պետական նմուշի դիպլոմ` կառավարության կողմից սահմանված կարգով և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած մասնագիտական-առարկայական ծրագրերի համաձայն:

Հանձնաժողովի նիստում առաջարկվել է վերախմբագրել նախագիծը և նշել կոնկրետ ժամկետներ: Նախարարի կողմից ընդունվել է առաջարկությունը և որոշվել ՝ պետական նմուշի դիպլոմ տալու ժամկետ սահմանել մինչև 2023-2024 ուսումնական տարվա ավարտը:

3 կողմ ձայնով գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին