Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

 

 

 

Հունիսի 29-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները:

Քննարկվել են հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին կայանալիք  ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը:

Լիագումար նիստի քննարկմանն են ներկայացվում ՝

  • Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2021 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումը:
  • Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
  • Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին հարցը:
  • Արցախի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին հաղորդումը:
  • Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի կատարման հաշվետվությունը:

Օրակարգում երկրորդ ընթերցմամբ  ընդգրկված է «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» հարցը:

Լիագումար նիստի քննարկման են  ներկայացվում  նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը, ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ   և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,« «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:                  

Նիստի օրակարգում ներառված են նաև հարցեր Արցախի  Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին, պատգամավորական հայտարարություններ:

 

ԱՀ Աժ լրատվության և հանրության հետ կապերի բաժին