[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

Հուլիսի 12-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը  Երևանում հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ:

Հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահին է ներկայացվել  իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքը, ինչպես նաև՝ տեղահանվածներին տրամադրվող 68 հազարական և որպես վարձավճար  տրամադրվող 30 հազարականների կարգի և ընթացքի մասին տեղեկատվություն: Արթուր  Թովմասյանը կարծիք է հայտնել՝ առնվազն  մինչև տարեվերջ տեղահանված արցախցիներին 68 հազարական դրամի տրամադրման գործընթացի շարունակականության օգտին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արցախից տեղահանված և ՀՀ-ում ապաստանած մոտ երեք հարյուր շրջանավարտների հետագա ճակատագչի հարցը: Շոշափվել է նաև առաջին դասարան հաճախող երեխաների հաշվառման խնդիրը:

Կայացվել է որոշում՝ դպրոց հաճախող առաջին դասարանցիներին Շտաբի կողմից պայուսակի և գրենական պիտույքների տրամադրման մասին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին