[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովից

Ուղերձում ասված է.

<<Հարավային Օսիայի ժողովրդի և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և բոլոր արցախցիներին ամենաջերմ ողջույններ ու անկեղծ շնորհավորանքներ՝ Արցախի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ:

30 տարի առաջ հնագույն Արցախի հերոսական ժողովուրդը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իրագործելով ինքնորոշման իր անքակտելի իրավունքը: Ժողովրդի կամարտահայտությունը հանգեցրել է դժվարագույն փորձությունների և առ այսօր շարունակվող արյունալի պայքարի հետագա թեժացմանը:

Հարավային Օսիայի ժողովուրդը, որը քաջ գիտի ազատության և անկախության գինը,  համերաշխ է իր հողում ապրելու իրավունքի համար պայքար մղող Արցախի մեր եղբայրների հետ:

Վստահ եմ, որ մեր երկրների միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունները, որոնք հիմնված են վաղեմի և պատմական փոխադարձ հարգանքի ու փոխօգնության ավանդույթների վրա,  հետագայում ևս ամրապնդվելու ու զարգանալու են՝ հանուն  Հարավային Օսիայի և Արցախի ժողովուրդների բարօրության:

Այս նշանակալի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետությանը մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, իսկ Ձեզ, մեծարգո Արայիկ Վլադիմիրի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Հայրենիքին ծառայելու գործում>>:

 

 

 

Հինգշաբթի, 2 սեպտեմբերի  2021 թ.