[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

 

Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

 Խորհրդակցության ընթացքում քննարկվել  են Ազգային ժողովում շրջանառվող օրենքների նախագծերի քննարկման նախապատրաստական աշխատանքները: Գլխադասային  հանձնաժողովների նախագահներն ԱԺ նախագահին են ներկայացրել հանձնաժողովներում օրինագծերի շուրջ տարվող աշխատանքների ընթացքը:

Առաջիկայում հրավիրվելու են  հանձնաժողովների նիստեր, որտեղ կքննարկվեն ներկայացված նախագծերը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին