ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ

Սեպտեմբերի 30-ին  Ազգային ժողովում  «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ:

Կոմիտեի նախագահը պատգամավորներին ծանոթացրել է կոմիտեի կանոնադրությանը, կառուցվածքին, որոշումներին:

Քննարկվել են բնակարանների տրամադրման և բնակֆոնդի համալրման գործընթացին առնչվող հարցեր:

Արմեն Մանգասարյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների բարձրացրած հարցերին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրութան հետ կապերի բաժին