[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը աշխատանքային այցով ՀՀ խորհրդարանում է

Հոկտեմբերի 4-ին Արցախի  Հանրապետության Ազգային ժողովի  գիտության, կրթության, մշակույթի,  երիտասարդության և սպորտի  հարցերի մշտական  հանձնաժողովի   նախագահ Արամ Հարությունյանը  հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և  սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ:Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանն ու հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:

Ողջունելով արցախյան գործընկերոջը ՀՀ Ազգային ժողովում՝ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ համանուն հանձնաժողովները շարունակելու են արդյունավետ համագործակցությունը:

Դեռևս 2019 թվականին ՀՀ և ԱՀ   համանուն  հանձնաժողովների  միջև ստորագրվել էր համագործակցության  հուշագիր:  ԱՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ  Հարությունյանը տեղեկացրել է, որ  նշյալ հուշագիրը  միակն է՝ ստորագրված երկու խորհրդարանների հանձնաժողովների միջև: Դրանով կողմերը հնարավորություն ունեն մասնակցելու ոլորտային հարցերի քննարկումներին, այդ թվում՝ միջազգային հանդիպումներին, խորհրդարանական լսումներին և այլ միջոցառումների:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել թարմացնելու հուշագիրը և ավելացնելու որոշ դրույթներ: Մասնավորապես՝  շեշտադրվել  են  ոչ ֆորմալ կրթական ծրագրերին արցախցիների ներգրավման և Գիտությունների ազգային ակադեմիայի մրցույթներին մասնակցության հարցերը:

Հանդիպմանը քննարկվել են նաև Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Կովկասագիտություն» մասնագիտության, ՀՀ-ում սովորող արցախցի ուսանողների փաստաթղթերի հետ կապված հարցեր:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հռտ կապերի բաժին