[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արամազդ» ջոկատի անդամներին

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է «Արամազդ» ջոկատի անդամներին՝ հրամանատար, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանի գլխավորությամբ:

Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նրանց՝ նշելով, որ տղաները փառավոր մարտական ուղի են անցել՝ սկսած Արցախյան առաջին պատերազմից, և ողջունելի է, որ հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում ևս նրանք շարունակում են նեցուկ լինել Արցախին և արցախահայությանը, ինչը ոչ պակաս կարևոր է:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցը,  քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր:

 

Երեքշաբթի,5 հոկտեմբերի  2021 թ.