[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հոկ­տեմ­բե­րի 28-ին հրա­վիր­վել է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Ազ­գա­յին ժո­ղո­վի հեր­թա­կան նիստ։ Այն վա­րում էր ԱՀ ԱԺ նա­խա­գահ Ար­թուր Թով­մա­սյա­նը։

Նիս­տը մեկ­նար­կեց լռու­թյան րո­պեով՝ ի հի­շա­տակ Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մում զոհ­ված հա­յոր­դի­նե­րի։ Այ­նու­հետև ԱԺ խոս­նա­կը անդ­րա­դար­ձավ հա­մա­վա­րա­կի վտանգ­ներն՝ կոչ ա­նե­լով կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ ձեռ­նար­կել։
Անց­նե­լով օ­րա­կար­գի հար­ցե­րին՝ պատ­գա­մա­վոր­նե­րը նախ քն­նար­կե­ցին ՙՃա­նա­պար­հա­յին երթևե­կու­թյան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման­մա­սին՚ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն կա­տա­րե­լու մա­սին՚ օ­րի­նա­փա­թե­թը։ Այն ներ­կա­յաց­րել է ԱՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի­նա­խա­րար Հայկ Խա­նու­մյա­նը։
Ա­ռա­ջարկ­վող փո­փո­խու­թյուն­նե­րը վե­րա­բեր­վում են տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի տեխ­նի­կա­կան զն­նու­թյան պար­բե­րա­կա­նու­թյա­նը, տեխ­զն­նու­թյան­կտ­րո­նի փո­խա­րին­մա­նը ա­րա­տո­րոշ­ման քար­տով։
Նա­խագ­ծով տեխ­նի­կա­կան զն­նու­թյուն ի­րա­կա­նաց­րած լի­ցեն­զա­վոր­ված ան­ձը տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցի սե­փա­կա­նա­տի­րո­ջը կամ նրա­ներ­կա­յա­ցուց­չին տրա­մադ­րում է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան սահ­մա­նած նմու­շի ա­րա­տո­րոշ­ման քարտ, իսկ տրանս­պոր­տա­յին­մի­ջո­ցի վե­րա­բե­րյալ տվյալ­նե­րը և տեխ­նի­կա­կան զն­նու­թյան ար­դյունք­ներն առ­ցանց ե­ղա­նա­կով փո­խան­ցում է տրանս­պոր­տի բնա­գա­վա­ռի լիա­զոր­մարմ­նի է­լեկտ­րո­նա­յին շտե­մա­րան։
Պատ­գա­մա­վոր­նե­րի հար­ցադ­րում­նե­րից ու հիմ­նա­կան զե­կու­ցո­ղի պար­զա­բա­նում­նե­րից հե­տո 19 կողմ, 7 դեմ ձայ­նե­րի հա­մա­մաս­նու­թյամբ օ­րի­նա­փա­թեթն ըն­դուն­վեց ա­ռա­ջին ըն­թերց­մամբ։ Թեև այն ար­դեն ան­ցել էր հանձ­նա­ժո­ղո­վա­յին քն­նարկ­ման փու­լը, և ԱԺ ար­տադ­րու­թյան ևար­տադ­րա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի եզ­րա­կա­ցու­թյու­նը դրա­կան էր ։
Հա­ջոր­դիվ քն­նարկ­վել է ՙԱռևտրի և ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­սին՚ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մա­սին հար­ցը։ Հիմ­նա­կան զե­կու­ցո­ղը Ա­Հէ­կո­նո­մի­կա­յի և գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րար Ար­մեն Թով­մա­սյանն էր։ Նա հիմ­նա­վո­րեց փո­փո­խու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը՝ շեշ­տե­լով, որ այն­միտ­ված է տն­տես­վա­րող սու­բյեկտ­նե­րի բե­ռի թեթևաց­մա­նը։
Հա­մա­ձայն ՙԱռևտրի և ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­սին՚ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­քի 19-րդ հոդ­վա­ծի՝ 2021 թվա­կա­նի հուն­վա­րի 1-ի­ցառևտրի ի­րա­կա­նաց­ման վայ­րի կազ­մա­կերպ­ման գոր­ծու­նեու­թյունն են­թա­կա է լի­ցեն­զա­վոր­ման։ Նշ­ված գոր­ծու­նեու­թյան կազ­մա­կերպ­ման հա­մարՙՊե­տա­կան տուր­քի մա­սին՚ օ­րեն­քով նա­խա­տես­ված է պե­տա­կան տուրք Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում՝ 500 000 դրա­մի չա­փով, շրջ­կենտ­րոն­նե­րում՝ 100 000 դրա­մի չա­փով, շրջ­կենտ­րոն­նե­րից դուրս՝ 50 000 դրա­մի չա­փով։ Սա­կայն, հաշ­վի առ­նե­լով ար­ցա­խյան 44-օ­րյա պա­տե­րազ­մի տն­տե­սա­կան ծանր­հետևանք­նե­րը,նա­խա­ձեռ­նու­թյան հե­ղի­նակ­նե­րը նպա­տա­կա­հար­մար են գտ­նում եր­կա­րաձ­գել առևտրի ի­րա­կա­նաց­ման վայ­րի կազ­մա­կերպ­ման­գոր­ծու­նեու­թյան լի­ցեն­զա­վոր­ման պա­հան­ջի ու­ժի մեջ մտ­նե­լու ժամ­կե­տը և նշ­ված գոր­ծըն­թա­ցը սկ­սել 2026 թվա­կա­նի հուն­վա­րի 1-ից։
ԱԺ ֆի­նան­սա­բյու­ջե­տա­յին և տն­տե­սա­կան կա­ռա­վար­ման հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի դրա­կան եզ­րա­կա­ցու­թյամբ օ­րի­նա­գի­ծը քվե­րա­կու­թյան դր­վեց։ 27 կողմ ձայ­նով խոր­հր­դա­րա­նը հա­վա­նու­թյուն տվեց օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյա­նը ։
Նիս­տը եզ­րա­փակ­վեց պատ­գա­մա­վո­րա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով։ Հն­չեց 4 հայ­տա­րա­րու­թյուն Գա­գիկ Բա­ղուն­ցի, Գե­ղամ Ստե­փա­նյա­նի, Սեյ­րան Հայ­րա­պե­տյա­նի և Մե­տաք­սե Հա­կո­բյա­նի կող­մից։