Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը

 

Նոյեմբերի  10-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը:

Նիստի քննարկմանն է ներկայացվել   «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ  իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  օրենքների նախագծերի փաթեթը:

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը օրինափաթեթը ներկայացնելուց հետո նշել է, որ ԱԺ սոցիալական և առողջապահության հանձնաժողովի նիստում «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության կողմից ներկայացրած առաջարկներն ընդունվել և ներառվել են փաթեթում:

Օրինափաթեթը  գլխադասային հանձնաժողովի կողմից նախապես արժանացել էր հավանության: Խորհրդարանը 29 կողմ ձայնով օրենքների նախագծերն ընդունեց որպես օրենք:

 

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության  հետ կապերի բաժին