[ARM]     [RUS]     [ENG]

Կայացել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

 

Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը՝ Սեյրան Հայրապետյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ: Օրակարգում «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ԱՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին: ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին