Տեղի կունենան ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Դեկտեմբերի 15-ին տեղի կունենան ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ՝ ժամը 10։00
Օրակարգ
«Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկում։
Հիմնական զեկուցող՝ ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բ․ Առուշանյան
Հարակից զեկուցող՝ հանձնաժողովի նախագահ Ս․ Աղաջանյան
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստ՝ ժամը 11։00
Օրակարգ
««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին» , ««Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկում։
Հիմնական զեկուցող՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հ․ Խանումյան
Հանձնաժողովի նախագահ ՝ Վ․ Կասյան
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին