[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Հարությունյանն ընդունել է «Փախստական կանանց միավորում» ՀԿ-ի անդամներին

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 27-ին ընդունել է «Փախստական կանանց միավորում» հասարակական կազմակերպության անդամներին՝ կառույցի նախագահ Ռուզաննա Ավագյանի գլխավորությամբ։

Երկրի ղեկավարը լսել է փախստական կանանց խնդիրներն ու կարիքները, որոնց շարքում ամենակենսականը բնակարանային ապահովության հարցն է։

Արայիկ Հարությունյանը վստահեցրել է ներկաներին, որ 90-ականներից ի վեր բնակարանային հերթում սպասող փախստականների կարիքները 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղծված հումանիտար և սոցիալական բարդ իրավիճակի, ինչպես նաև նոր բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրների համատեքստում անուշադրության չեն մատնվելու։ Նախագահը նշել է, որ մինչև տարեվերջ բնակարանաշինության ծրագրերի շրջանակներում «Փախստական կանանց միավորում» ՀԿ-ի կողմից ներկայացված շուրջ 10 կարիքավոր ընտանիքների բնակարաններ են տրամադրվելու, իսկ մնացած ընտանիքներն արդեն ընգրկված են պետական աջակցության ծրագրերի մեջ և ապահովվելու են բնակարաններով առաջիկա ժամանակահատվածում։

Քննարկվել են նաև սոցիալական, անվտանգային, ներքին և արտաքին քաղաքական մի շարք հարցեր։

 

Երեքշաբթի, 28 դեկտեմբերի  2021 թ.