[ARM]     [RUS]     [ENG]

Պետնախարարը`պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած անձանց ֆինանսական աջակցության մասին

Աննա Պետրոսյան

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց  պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում ստացվել է 9300 հայտ, որից 1349-ը հունվարի 1-ի դրությամբ  արդեն բավարարվել է՝ ընդհանուր 6 միլիարդ 722 միլիոն դրամի չափով:  Այս մասին հունվարի 18-ին մամուլի ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ մանրամասնելով, որ վերոնշյալ գումարից 2 միլիարդ  667 միլիոնը կանխիկ է, որից արդեն տրամադրվել է 1 միլիարդ 500 միլիոն դրամը, իսկ 4 միլիարդ 54 միլիոն դրամը մուրհակի տեսքով է, որից տրամադրվել է 2 միլիարդ  495 միլիոնը: 

Պետնախարարի հավաստմամբ՝  այս տարվա ընթացքում ավելի մեծ թվով հայտեր կհաստատվեն  և գումարներ կամ մուրհակներ կտրամադրվեն։