[ARM]     [RUS]     [ENG]

Իրականում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը. Արցախի Պաշտպանության նախարարություն

Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խնապատ գյուղերի ուղղությամբ՝ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական:
Մարտի 11-ի լույս 12֊ի գիշերը, տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ։
 
[ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]