Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

ARCAX_AJ_105518844_300x224.jpgՕգոստոսի 29-ին՝ ամառային արձակուրդներից հետո առաջին անգամ,  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝  խորհրդարանի ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ 
Քննարկման հիմնական թեման առաջիկա 6-րդ նստաշրջանում   խորհրդարանի գործունեության կազմակերպման, ինչպես նաև սեպտեմբեր ամսում նախատեսված համապետական նշանակության միջոցառումներին պատգամավորական կազմի  մասնակցության հարցերն էին, դրանց կապակցությամբ աշխատակազմի անելիքները։  
Այդ համատեքստում քննարկվեցին կոնկրետ խնդիրներ, նշվեցին առաջիկա  անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ 
 
* * *
Օգոստոսի 27-ին  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՙԵրիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն՚  միջազգային կազմակերպության հովանու ներքո Արցախում համատեղ հանգիստն անցկացնող մի մեծ խումբ երիտասարդների։ Խմբի կազմում ընդգրկված են ընկերակցության անդամներ աշխարհի տարբեր երկրներից՝ Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Լեհաստանից, Բելառուսից, Ռումինիայից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից։ 
Հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ նիստերի մեծ դահլիճում։ 
 
Ներկայացնելով հանդիպման մասնակիցներին, ընկերակցության Արցախի կառույցի ղեկավար Դավիթ Մելքումյանը հաղորդեց, որ տարազգի երիտասարդ քրիստոնյաների արցախյան հանգիստն ամենամյա բնույթ է կրում,  և տարեցտարի աշխարհագրորեն ընդլայնվում է նրա կազմը։ Այս հերթական այցը, ասաց նա, իրականացվում է ՙԽաղաղության արմատներ՚ ծրագրի շրջանակներում, որը  պարունակում է ճանաչողական ու կրթական խնդիրներ։ Այցի ավարտին խմբի յուրականչյուր անդամ շարադրելու է Արցախից ստացած իր տպավորությունները՝ ՙԻմ պատմությունը՚ վերնագրի ներքո,  տեղադրելով համացանցում։ 
Ողջունելով  երիտասարդ հյուրերին, ԱԺ նախագահը կարևորեց նրանց այցը, նշելով, որ դա շատ լավ առիթ է ինչպես Արցախն անմիջականորեն, առավել ընդգրկուն ճանաչելու, նույնպես և փոխադարձ շփումների համար։ Ապրելով տարբեր երկրներում, ասաց նա, մենք բոլորս ունենք նաև ընդհանուր խնդիրներ, և ահա նման հանդիպումները հնարավորություն են տալիս համատեղ կշռադատելու, քննարկելու դրանք և, ինչու չէ, ընդհանրական լուծումներ գտնելու համար։
ԱԺ նախագահն այնուհետև ներկաներին ներկայացրեց Արցախի քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային կյանքը, անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրին ու նրա կարգավորման գործընթացին, ապա պատասխանեց հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին։
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն