Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին

 

Մայիսի 7-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։

Ողջունելով  հյուրին՝  Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Իշխան Զաքարյանի  դերը խորհրդարանական դիվանագիտության մեջ, նաև՝ համահայկական խաղերի կազմակերպման գործում։ Այս առումով Արթուր Թովմասյանն ընդգծել է  2019թ. Արցախում  համահայկական խաղերի բարձր մակարդակով անցկացումը։

Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 2020թ. աշնանային պատերազմին  և հետպատերազմյան իրողություններին, ինչպես նաև Արցախի անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Այս համատեքստում Արթուր Թովմասյանը  կարևորել  է Ռուսաստանի Դաշնության դերն ու նշանակությունը, Ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում։

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել նաև Հայաստանի Հանրապետությունում  տիրող իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների մասին։

Իշխան Զաքարյանը համոզված  է, որ Հայաստանի և Արցախի խնդիրները չի կարելի տարանջատել։

«Աշխարհաքաղաքական այս բարդ ու անկայուն, անկանխատեսելի իրադարձություններով  լի ժամանակաշրջանում կարևորում եմ մեր ժողովրդի համախմբվածությունն ու միասնականությունը»,-ընդգծել է ՀՀ խորհրդարանի պատգամավորը։

Այս տեսակետից Իշխան Զաքարյանը շեշտել է խնդիրներին գրագետ, համակարգային  և սկզբունքային լուծումներ տալու անհրաժեշտությունը։

Երկուստեք մատնանշվել է Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես վստահելի դաշնակցի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին