Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Հունիսի 3-ին ԱՀ Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։

Խորհրդակցությանը Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցությունների ղեկավարներին, հանձնաժողովների նախագահներին ու աշխատակազմի պատասխանատուներին ներկայացրել է  Լիբանան և Կիպրոս կատարած այցի արդյունքները։ Անդրադառնալով այցի  շրջանակներում ունեցած հանդիպումներին՝ Արցախի խորհրդարանի ղեկավարը դրանք իր ղեկավարած պատվիրակությունների  ամենահաջողված հանդիպումների շարք է որակել։

ԱԺ նախագահը բարձր է գնահատել լիբանանահայ և կիպրահայ համայնքների հայապահպան և արցախանպաստ գործունեությունը, այդ համատեքստում մասնավորապես ընդգծել Հայ հեղափոխական դաշնակցության դերը։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին