[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ խորհրդարանի ղեկավարը ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում է

 

Այսօր՝ հունիսի 8-ինՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ է այցելել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։

Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն ԱՀ խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել վերջին օրերին Օպերատիվ շտաբում տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների մասին ընդարձակ տեղեկատվություն։

Արթուր Թովմասյանն առաջարկել է օպերատիվ շտաբի քննարկում-աշխատանքներին մասնակից դարձնել Արցախի խորհրդարանի տեղահանված շրջանները ներկայացնող պատգամավորներ Արշակ Գրիգորյանին ու Վիգեն Հարությունյանին, ովքեր մեծամասամբ լինում են Երևանում։ Այս առումով ավելի կապահովվի Արցախի խորհրդարանի և Օպերատիվ շտաբի մշտական կապը։

Հանդիպմանը ներկա էր Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանը։