Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Կայացել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարարության հեղինակած գրքի շնորհանդեսը

 

 Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել ԱՀ Արտաքին գործերի նախարարության հեղինակած «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը։ Նախարար Բաբայանը ներկայացրել է գրքի բովանդակությունը, նշել, որ աշխատությունը, այնտեղ ընդգրկված մոտեցումներն ու սկզբունքները կարող են օգտագործվել որպես հիմք՝ Արցախի ընդհանրական տեսլականը տարբեր միջազգային ատյաններում ներկայացնելու և արտաքին լսարանի հետ շփումներում հայկական շահերը պաշտպանելու համար։ Արցախի արտգործնախարարն ընդգծել է, որ աշխատության նյութերը ներկայացված են փաստերի և խորհուրդների տրամաբանությամբ, ինչը թույլ է տալիս առավել համապարփակ պատկերացում կազմել շոշափվող թեմաների վերաբերյալ։ Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ գիրքը պահանջված և օգտակար կլինի քաղաքական, հասարակական և տեղեկատվական ոլորտների ներկայացուցիչների համար։ Միջոցառման ընթացքում նախարար Բաբայանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին։ Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայություն