Logo
Print this page

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն Ուսուցչի օրվա առթիվ ուղերձ է հղել

Սիրելի´ ուսուցիչներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

Այսօր մեր  պետության  բախտորոշ ու  ազգային իղձերի  իրականացման գործում մենք  կրկին ու կրկին  ապավինում ենք  ձեզ։

Օրն այս հաճելի առիթ է երախտիքի խոսքեր հղելու։ Ձեր գիտելիքն ու վարպետությունը, կենսափորձը, նվիրվածությունն ու հոգատարությունը առավել քան երբևէ խիստ անհրաժեշտ են նոր մարտահրավերներին դիմագրավելու ու այս փոթորկահույզ կյանքի ընթացքի մեջ հայ երեխայի դիմագիծը պահպանելու դժվարին ու պարտավորեցնող գործում։

Հայոց պետականության  պահպանման ու պաշտպանության համար մղված պայքարում Ձեր դաստիարակած հերոս ու ոսկե սերունդն ապացուցեց ու փաստեց, որ հայրենասիրության ու հայրենապաշտության տված դասն էր ամենաուսանելին ու մնայունը։

Այսօր էլ Արցախն ապրում է ծանրագույն ժամանակներ, և կրկին ձեր ուսերին է ծանրացել հայրենի հողում հայապահպանության կամքի ամրապնդումը սերունդների մեջ:

Մեծ է հավատս, որ դուք անկասկած, կհաջողեք այս անգամ ևս:

Համոզված եմ, որ նույն ոգով ու նվիրումով շարունակելու եք ձեր անչափ պատասխանատու և պատվաբեր առաքելությունը:

Լուսավոր ապագայի հանդեպ  ունեցած մեծ  հավատով՝  մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեզ օրվա առիթով, անխախտ ու խաղաղ ուսումնական տարիներ, թող առողջ լինի ձեր միտքն ու մարմինը, անխախտ ու խաղաղ, երկար և բովանդակալից տարիներ եմ մաղթում:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.