Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի հերթական նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հոկտեմբերի 14-ին  տեղի  է ունեցել  Արցախի  Հանրապետության բռնազավթված  տարածքների  մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի  հերթական նիստը:
«Կարճ ժամանակահատվածում Խորհուրդը կարողացել է արդյունավետորեն իրականացնել միջոցառումների պլանով հաստատված որոշ գործառույթներ: Արդեն ունենք բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության ու թանգարանային ցուցանմուշների որոշ ճշգրտված ցուցակներ, սակայն դեռևս նշված և այլ ուղղություններով մեծ աշխատանք կա անելու: Դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը, որի դրսևորումները փաստագրելու և միջազգային հանրությանը պատշաճորեն ներկայացնելու ուղղությամբ ևս աշխատանքների արդյունավետության բարձրացման կարիք կա»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:
Կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես են եկել Խորհրդի քարտուղար-համակարգող Սերգեյ Շահվերդյանը և Խորհրդի նախագահի տեղակալ  Լեռնիկ Հովհաննիսյանը:
Տեղի ունեցած շահագրգիռ քննարկման արդյունքում հստակեցվել են Խորհրդի հետագա անելիքների ուղղությունները, որոնք վերաբերում էին փաստագրական, տեղեկատվական և այլ  ուղղությունների:  Որոշում է կայացվել առաջիկայում  կազմակերպել  շնորհանդես՝  կատարված աշխատանքները հանրության  լայն շրջանակներին  ներկայացնելու  նպատակով:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին