[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին Շուշի քաղաքում մասնակցել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը

 211012ShoushiMshakuitiNaxararut_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին Շուշի քաղաքում մասնակցել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանը կարեւորել է տարբեր գերատեսչությունների տեղափոխումը Արցախի հինավուրց մշակութային մայրաքաղաք` այն համարելով կարեւոր գործոն Շուշիի հետագա զարգացման համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ դա կնպաստի նաեւ պատմական շենքերի պահպանմանը:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: