Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Ստեփանակերտի մարզադաշտ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Ստեփանակերտի մարզադաշտ եւ դիտել Արցախի եւ Աբխազիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը:
Նախագահ Սահակյանը նման հանդիպումները կարեւոր է համարել թե սպորտի, թե երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: