Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22- ինընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22- ինընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Լեւոն Ֆիլյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են ընկերակցության կողմից մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության եւ գյուղատնտեսության ոլորտներին:
Երկրի ղեկավարը պահանջված է համարել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործունեությունն Արցախում` այն համարելով մարդասիրության եւ հայրենասիրության լավագույն դրսեւորումներից: