Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

                271112Hoghahark__Info.jpg Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվարկային զուտ եկամուտի հետ առնչվող հարցերի շուրջ:

            Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը եւ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:

            Նախագահ Սահակյանն ընդգծել է գործընթացի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը՝ նշելով դրա կարեւորությունը գյուղատնտեսության զարգացման, հողօգտագործողների աշխատանքի խրախուսման եւ հողերի պահպանման ու բարելավման տեսանկյունից:

            Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: