[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է "Ղարաբաղ Տելեկոմ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

 011212RalfIrikyan__Info.jpg Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ առնչվող տարբեր հարցեր:

             Երկրի ղեկավարը ողջունել է "Ղարաբաղ Տելեկոմ" ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների իջեցումը՝ այն համարելով կարեւոր թե տնտեսական, թե սոցիալական տեսանկյուններից:

            Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ հանրապետությունում տարբեր մարդասիրական ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին: