[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

             Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման հիմնախնդրին:

            Խորհրդակցությանը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները, քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի արդիականացման, այդ թվում` մաքրման կայանների շահագործման, ջրի որակի հսկողության հետ կապված հարցեր:

            Կարեւորելով  ջրային համակարգի կենսական նշանակությունը մեր կյանքում` Բակո Սահակյանն ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի եւ անվտանգության պահպանման, ինչպես նաեւ այդ ոլորտում Հայաստանի համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

            Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: