[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում տեղակայված Արցախի երկրաբանական կայան:

Երկրի ղեկավարը ծանոթացել է այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքների, նյութատեխնիկական անհրաժեշտ բազայի ստեղծման, ժամանակակից սարքավորումներով հագեցման, ինչպես նաեւ կայանը որակյալ մասնագետներով համալրելու գործընթացին:

Բակո Սահակյանն ընդգծել է կայանի կայուն եւ արդյունավետ աշխատանքի կազմակերպման կարեւորությունը` նշելով, որ այն հանդիսանում է հանրապետության լեռնահանքային արդյունաբերության զարգացման հիմնական գործոններից մեկը:

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: