Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Բյուջետային քննարկումներ ԼՂՀ Ազգային ժողովում

              Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված  նիստը՝  խորհրդարանի մյուս մշտական հանձնաժողովների անդամների մասնակցությամբ։

                Նիստին ներկա  էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կառավարության անդամներ, գերատեսչությունների ղեկավարներ։

                Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը։

                Օրակարգում ԼՂՀ 2013թ. բյուջետային փաթեթի ուղեկից փաստաթղթերի հարցն էր։

Նշելով,  որ այդպիսով գլխադասային հանձնաժողովը սկսում է «ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի և հարակից օրինագծերի ամփոփիչ քննարկումները, նա հայտնեց, որ դրանք առավել արդյունավետ անցկացնելու համար նպատակահարմար է գտնվել աշխատանքները թեմատիկ առումով տարբաժանել երկու փուլի։

Գործող օրենքներում առաջարկվող փոփոխությունների և լրացումների   վերաբերյալ համապատասխան հիմնավորումներով նիստում հանդես եկան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանը («Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Բռնադատվածների մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին»), շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանը («Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին»), հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը («Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»), գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Բախշյանը («Ավելացված արժեքի հարկի մասին»)։

Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի ընթացքում գործադիր իշխանության պաշտոնական ներկայացուցիչները, ի պատասխան պատգամավորների հնչեցրած տեսակետների ու հարցերի, հանդես եկան լրացուցիչ պարզաբանումներով։ 

Գլխադասային հանձնաժողովի իրազեկմամբ՝  հարկային դաշտին առնչվող օրինագծերի հաջորդ ամփոփիչ քննարկումները նախատեսված է անցկացնել դեկտեմբերի 17-ին։

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ