[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանին:

Հանդիպմանը քննարկվել են մեր հանրապետությունում հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը, ինչպես նաեւ այդ բնագավառում երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: