[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

            Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանը, քննարկվել են բնապահպանության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում Բակո Սահակյանն ընդգծել է ԼՂՀ եւ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնման եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը: