[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ՝ ՇԻՆԾՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 Ադրբեջանական լրատվամիջոցների դեկտեմբերի 18-ին տարածած այն հաղորդագրությունը, թե իբր Աղդամի ուղղությամբ հայ զինծառայողը փորձել է հատել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը և անցնել ադրբեջանական կողմ, չի համապատասխանում իրականությանը:

ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ ինչպես միշտ, այս անգամ ևս, ադրբեջանական պրոպագանդան, իրեն հատուկ շինծու տեղեկատվությամբ, ցանկալին ներկայացրել է իրականության փոխարեն: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահությունը և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կանխարգելել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն:
 
ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժին