[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը

Ազգային անվտանգության մարմինների

աշխատողի օրվա առթիվ 

bako_sahakyan46001322205458.jpgԱզգային անվտանգության ծառայության

հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

 Այս օրը եւս մեկ առիթ է արժեւորելու ԼՂՀ ազգային անվտանգության մարմինների աշխատանքը, որը չափազանց կարեւոր է մեր հանրապետության նորմալ կենսագործունեության, հասարակական եւ պետական անվտանգության ապահովման, ազգային շահերի պաշտպանության  տեսանկյունից: Եվս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա բարեխիղճ ու հետեւողական աշխատանքով մեծապես նպաստում են մեր ազատ ու անկախ պետականության ամրապնդման գործին:

Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները քաջ գիտակցում են իրենց առջեւ դրված խնդիրների ողջ լրջությունը եւ այսուհետ էլ կանեն հնարավորը դրանք հաջողությամբ լուծելու համար:

Իշխանությունները կշարունակեն ըստ ամենայնի աջակցել կառույցի աշխատանքի արդյունավետության բարձրացման, ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման գործընթացին:

Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքում: