[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել 2012 թվականին բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտի բնագավառի մի խումբ ներկայացուցիչների հետ:

Իր ելույթում Նախագահն անդրադարձել է հանրապետության մարզական կյանքում գրանցված հաջողություններին ու հետագա անելիքներին: Բակո Սահակյանը կարեւորել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի դերը ինչպես ազգային գենոֆոնդի, բնակչության առողջության պահպանման ու ամրապնդման, մատաղ սերնդի դաստիարակության, քաղաքացիների ակտիվ հանգստի կազմակերպման, այնպես էլ միջազգային ասպարեզում Արցախը արժանավայել կերպով ներկայացնելու գործում:

            Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաների գալիք Նոր տարին եւ դրամական պարգեւներ հանձնել 2012 թվականի արդյունքներով բարձր ցուցանիշների հասած մի խումբ մարզիկների եւ մարզիչների:

            Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: