[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

          Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանին:

            Հանդիպմանը քննարկվել են միության կողմից Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր:

            Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Հայ բարեգործական ընդհանուր միության դերը հայրենիքի շենացման ու զարգացման, Սփյուռքի հետ կապերի ընդլայնման, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներում համահայկական կարեւորագույն հիմնախնդիրների  արդարացի ներկայացման գործում: