Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման հիմնախնդիրներին:

               260213_Stepanakert_Jramatakar_Info.jpgԶեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ:

            Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ինչպես հանրապետության, այնպես էլ նրա տարբեր բնակավայրերի ջրամատակարարմանն առնչվող խնդիրները եղել եւ մնում են մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում, ինչը պայմանավորված է երկրի համար հիմնախնդրի կարեւորագույն ռազմավարական նշանակությամբ: 

Այս համատեքստում առանձնակի նշանակություն ունի մայրաքաղաք Ստեփանակերտում ջրի հիմնախնդրի լուծումը, որի ուղղությամբ վերջին տարիներին կատարվել է բավականին լուրջ աշխատանք: Նախագահը նշել է, որ 2008 թվականից առ այսօր մայրաքաղաքում կառուցվել է տարբեր տրամաչափի ավելի քան 333 կիլոմետր երկարությամբ ջրագիծ եւ նախատեսվում է, որ այս տարվա վերջին քաղաքում շուրջօրյա ջրով ապահովված կլինի բնակչության ընդհանուր թվի մոտ 88 տոկոսը:

Միաժամանակ, երկրի ղեկավարն ընդգծել է, որ կան նաեւ էական թերություններ ու բացթողումներ՝ կապված աշխատանքների որակի, արդյունավետության եւ համալիր իրականացման հետ:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձանարարականներ է տվել առկա թերությունների վերացման եւ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ հատուկ ընդգծելով ծավալների եւ ժամկետների հստակ ժամանակացույցերի սահմանման ու պահպանման, բնակչությանը մատակարարվող ջրի որակի անհրաժեշտ մակարդակի ապահովման կարեւորությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: