Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԴՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է երկօրյա ճանաչողական այցով Արցախում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսեի մարզային խորհրդի նախագահ Մաթիաս Վիլկեսին և Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերային: 

Ողջունելով հյուրերին`  վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում Գերմանիայի Դաշնության հետ Արցախի Հանրապերության համագործակցությունը, նշելով, որ Գերմանիայի տնտեսական մոդելը արժանի է ընդօրինակման: Ա. Հարությունյանն անդրադարձել է գերմանական առանձին ընկերությունների հետ, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում, սկզբնավորված համագործակցությանը`  հույս հայտնելով, որ այն ավելի  կընդլայնվի:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հյուրերը ափսոսանք հայտնեցին եվրոպական ազատականացման գաղափարները որդեգրած երկրի` ԼՂՀ-ի մասին  սակավ տեղեկատվություն ունենալու վերաբերյալ: Նրանց կարծիքով` դա խոչընդոտում է ԼՂՀ միջազգային  ճանաչման գործընթացին: Գերմանական պատվիրակության անդամները ԼՂՀ կառավարության ղեկավարին  հրավիրեցին  իրենց վարչական շրջան,  որտեղ կկազմակերպվի ֆորում`  Արցախի մասին մանրամասն տեղեկատվություն տարածելու նպատակով: Հյուրերը Ա. Հարությունյանին իրազեկեցին նաև Արցախի ուսումնական հաստատություններում գերմաներենի ուսուցման և ԱրՊՀ-ում գերմանական գրադարանի ստեղծման  մտադրության մասին:
Հանդիպման ավարտին վարչապետ Ա. Հարությունյանը հյուրերին նվիրեց Արցախի Հանրապետության ատլասը:
Հանդիպմանը մասնակցում էին գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության hետ
կապերի բաժին